2024 թվականը Հայաստանը սկսել է՝ տարբեր բանտերում շարունակելով ունենալ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ. այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իշխանությունը շարունակում է քաղաքական տարրեր պարունակող գործերով պատժիչ գործողություններ իրականացնել ընդդիմադիրների նկատմամբ: Այսպիսով, Աննա Մկրտչյանի դիտարկմամբ, իշխանությունը ցանկանում է հասկացնել ժողովրդին, որ ճշմարտության մասին չխոսեն, պայքարեն ՀՀ ինքնիշխանության եւ անկախության համար, այլապես իրենք էլ կպատժվեն:
Այս համատեքստում է պատգամավորը դիտարկում տարեսկզբին՝ Նիկոլ Փաշինյանի «կախիչ», «ցնցուղ» որակվող շոուն: «Ցավալի է, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր դեռ ջանում են գոնե ցույց տալ, թե շարունակում են աշխատել Նիկոլի հետ, որովհետեւ Նիկոլի հետ չեն աշխատում, քանի որ անհայրենիք դավաճանի հետ հնարավոր չէ աշխատել»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ