ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին
Վերջինս պահանջում է վերացնել ՀՀ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը եւ կալանավորել գեներալին։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։
46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար. այս գործով մեղադրյալի աթոռին են ևս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կալանավորել, կալանավորել, նիկոլի չսիրած բոլոր մարդկանց կալանավորել – սա է տիկին դատախազուհու մոլուցքը։