Tert.am. Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխության 81-րդ արարողությունը, որը հեռարձակվել է CBS-ի կողմից:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն կինոդրամա» անվանակարգում։
Քիլիան Մերֆին, որն այդ ֆիլմում խաղում է գլխավոր հերոսին, ճանաչվել է լավագույն դերասան, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը, որը նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, պարգևատրվել է որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:
Լիլի Գլադսթոնը լավագույն դերասանուհի է ճանաչվել Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմում գլխավոր կանացի դերի համար:
Փոլ Ջամատին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Կատակերգության/մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Լքվածները» ֆիլմում դերի համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: