Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանության գոյությունն արդեն իսկ Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է. Տիգրան Աբրահամյան

Հունվար 08,2024 10:23

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել, որով Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:

Այն, որ Ադրբեջանը 2020 թվականից հետո, տարբեր ուղղություններով ու դրվագով ռազմական հանցագործություններ է գործել, արդեն բոլորին է հայտնի, սակայն շատ ավելի խնդրահարույց է, որ դրանք տարբեր փուլերում անտեսվել կամ ներվել են միջազգային դերակատարների կողմից և տարբեր պատճառներով պայմանավորված հիմա միայն դրանց հետևանքներն են դիտարկվում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի քարոզչական ալիքներն այս թեմայով մեծ աղմուկ են բարձրացրել` ԱՄՆ-ին ու կոնկրետ պետքարտուղարին մեղադրելով զեկույցում տեղ գտած ձևակերպումների համար:

Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերջին ժամանակներս արձանագրած հաջողությունների հիմքում բացառապես նախագահ Ալիևն է ու սա այն դեպքում, որ ի սկզբանե պարզ էր, որ առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության և աշխարհաքաղաքական դերակատարների լռության, իր մոտ որևէ լուրջ առաջընթաց չէր լինի:

Հայաստանի իշխանության գոյությունն արդեն իսկ Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է, մնացած գործոններն էլ արդեն սրան ածանցվող են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031