factor.am. Եվրամիությունը պետք է ձևավորի իր բանակը, որպեսզի կարողանա կանխել պատերազմները և պահպանել խաղաղությունը, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին La Stampa թերթին տված հարցազրույցում․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ մի աշխարհում, որտեղ կան այնպիսի հզոր խաղացողներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը, և ճգնաժամերը ընդգրկում են տարածքներ Մերձավոր Արևելքից մինչև Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, եվրոպական երկրների համար ընդհանուր բանակը պետք է դառնա «կոնկրետ փաստ»:
Միաժամանակ նա նշել է, որ եվրոպական բանակն անհրաժեշտ է ոչ թե ռազմական գործողությունների, այլ «խաղաղության պահպանման, մոնիտորինգի և զսպման համար»։