Tert.am. Ադրբեջանի Զինված ուժերի հանգուցյալ գեներալ, հանրապետության պաշտպանության փոխնախարար Ֆուադ Մամեդովը մեղադրվում է 15 մլն մանաթի (9 մլն դոլար-խմբ.) գողության մեջ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բաքվի ռազմական դատարանում։
«Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ, հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովի քրեական գործով դատավարությունը սկսվել է հանրային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ։
Դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ գեներալ Մամեդովը երկու պաշտոնատար անձանց հետ համաձայնությամբ հափշտակել է մոտ 15 մլն մանաթ պետական միջոցներ։ Այս գործով իրավահաջորդ է ճանաչվել Ֆուադ Մամեդովի որդին։