Գեղանկարիչ, թատերանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ, դոցենտ Աշոտ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես՝ որպես թատերական նկարիչ և հանդիսատես, ԴԵՄ ԵՄ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած և ՀՀ կառավարության կողմից` 11.05.2023թ.-ի 701-Ն որոշմանը, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին՝ խորին հարգանք տածելով Մայր Թատրոնի ողջ ստեղծագործական կազմի և կոլեկտիվի հանդեպ, չեմ ուզում ԳՈՅ-ը արժանանա ժամանակին Արմեն Մելիքսեթյանի ստեղծած «Կամերային երաժշտական թատրոն»- ի տխուր ճակատագրին։
Հարկ եմ համարում նշել, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ԱԶԳԱՅԻՆ փորձարարական ԳՈՅ կենտրոնը ԱԶԳԱՅԻՆ արժեք է և իր տարիների աշխատանքով արժանի է և իրավունք ունի լինել որպես առանձին մշակութային միավոր։