Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների, թատերական գործիչների և ժուռնալիստների միությունների անդամ, ճանաչված արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ։
Ռուբեն Մարուխյանը հեղինակ է ավելի քան 25 գրքի և չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Նրա պիեսները բեմադրվել են հանրապետության պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում ու արտերկրում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով։
Ռուբեն Մարուխյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 9-ին՝ ժամը 17-ից, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։
Հուղարկավորությունը՝ հունվարի 10-ին՝ ժամը 13-ին, նույն տեղից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ