2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4 972 դոլարից մինչև 7 018 դոլար, այսինքն 41 տոկոսով, սակայն ժողովուրդի իրակական եկամուտները ընկել են։
2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10% շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ:
Առաջին գծապատկերում տողերը ներկայացնում են մարզերը, իսկ սյուները հասարակության խավերը (անապահով խավ, միջին խավ և հարուստներ)։ Եթե գիծը կարմիր է, ապա նախորդ տարվա համեմատ եկամուտները պակասել են, եթե կապույտ ապա՝ աճել։
Տնային տնտեսությունների եկամուտները 2022 թվականին պակասել են բոլոր մարզերում բացի Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից։
Կարդացեք նաև
Երևանում և Արագածոտնում 2022 թվականին հարուստները ավելի են հարստացել, իսկ աղքատները ավելի են աղքատացնել։
Մնացած մարզերում, ինչպես նաև ամբողջ Հայաստանի համար, բոլոր խավերի եկամուտները համեմատած 2021 թվականի հետ պակասել են։
Դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը 2018 թվականից սկսած։ Ինչպես երևում է գնաճով ճշգրտված եկամուտները Հայաստանի համար ամենաբարձր կետում էին 2020 թվականին, միջին վիճակագրական ընտանիքը ստանում էր ամսական 278 հազար դրամ (2022 տարեվերջի գներով): Երկու տարվա ընթացքում միջին ընտանիքի եկամուտը ընկել է 15 հազար դրամով՝ մինչև 263 հազար դրամ։ Երևանում միջին ընտանիքի եկամտաբերությունը չի փոխվել այս 2 տարիների ընթացքում, այն հիմականում ընկել է մարզերում։ Նշված 2 տարիների ընթացքում եկամուտի աճ են գրանցել Երևանի հարուստ խաղվի ներկայացուցչները (9-րդ դեցիլ), որոնց ընտանեկան իրական եկամուտի շեմը բարձրացել է 629 հազարից 2022 թվականին մինչև 671 հազար դրամ։
Հաջորդ գծապատկերը համեմատում է գնաճով ճշգրտված տնային տնտեսությունների տարեկան եկամուտները 2005 թվականից սկսած։ Եկամուտները բաժանվել են աճողական զամբյուղների։
Ինչպես երևում է գծապատկերից մինչև 128 հազար դրամ ստացողները 3.5 տոկոսային կետով աճել են համեմատած 2021-ի։ 128-256 հազար դրամ ստացողների թիվը կրճատվել է 1.9 տոկոսային կետով։
Տվյալները առկա են 2005 թվականից։ Գծապատկերից նաև երևում է որ 2005 թվականից տնային տնտեսություններ գնաճով ճշգրտված եկամուտները գրանցել են կայուն աճ։ Ըստ տվյալների տնային տնտեսությունների իրական եկամուտները ամենամեծ աճն են արձանագրել 2006 և 2007, ինչպես նաև 2019 թվականին։
Անվանական եկամուտների աճ գրանցվել է նաև 2021 և 2022 թվականներին, սակայն այդ տարիներին գրանցվել է համապատասխանաբար 7.2 և 8.6 տոկոս գնաճ, որը զգալի իջեցրել է իրական եկամուտները։ Սա նշանակում է որ 2022 թվականի վերջին աշխատավարձերը դեռ չեն հասել գնաճի տեմպին և 2022 թվականին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճը դեռ չի անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների կամ աշխատավարձերի աճի վրա։ Նշեմ որ 2023 թվականի վերջին գրանցվել է գրեթե զրոյական գնաճ։ Զրոյական գնաճի տեսակետը ներկայացված է տեսանյութում։
Երրորդ գծապատկերում ներկայացված միտքը այլընտրանքային կերպով արտացոլում է նաև հաջորդ գծապատկերը։
Այղուսակի տեսքով ներկայացնենք նաև տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը տարիների ընթացքում։
Տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա (ըստ տնային տնտեսությունների) և Հայաստանի սպառողական գների ամսական ինդեքսը: Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները ճշգրտվել են ամսական կումուլատիվ գնաճով, այսինքն յուրաքանչյուր ցուցանիշ ներկայացնում է 2022 թվականի վերջի գնողունակությունը։ Ցուցանիշները նաև կշռվել են։ Հաշվարկները կարելի է ստուգել այցելելով github-ի մեր էջը, որտեղ տրված են տվյալները, հաշվարկների և գծապատկերների կոդը։
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ