Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Հակարիի կամրջից առևանգված, ապա Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ բողոքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռին, որով Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և, որ նա պահանջել է արդարացնել իրեն։
Վագիֆ Խաչատրյանը, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշել է․
«Ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։ Խնդրում եմ ազատել ինձ»։
Կարդացեք նաև
Պետական մեղադրողը խնդրել է չբավարարել բողոքը։
Դատավարությունը կտևի մինչեւ հունվարի 15-ը։