Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Հայկական հանրային մտքի կոպտագույն և վտանգավոր սխալն այն է, որ թշնամու հետ պատերազմից, իբր, խուսափելու միջոց է դիտարկվում տարածքային զիջումը, փաստաթուղթը, բանակցությունը, «միջազգային հանրության» արձագանքը և նման այլ մոլորություններ։
Մինչդեռ պատերազմից խուսափելու հիմնական եղանակն այդ պատերազմն անխտիր բոլոր մակարդակներում հաղթելուն պատրաստ լինելն է։
Մանկամիտ է պետք լինել կասկածելու, որ, եթե հենց այսօր Բաքվի բարբարոսական վարչախումբը վստահ լինի, որ կարճատև և իր համար նվազ կորուստներով պատերազմի միջոցով կնվաճի Հայաստանը, կամ մեր երկրի որևէ խոշոր հատված, այն կսանձազերծի նման պատերազմ։
Կարդացեք նաև
Ուստի ելքը մեկն է՝ հնարավորին արագ և որակյալ կերպով ձևավորել պետություն-ամրոց Հայաստանը։