Shamshyan.com. Հունվարի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել:
Պարզվել է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկությունները հավաստի էին, նշված հասցեում գործող օֆիսային տարածքի դիմաց ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված 9 կրակված պարկուճ:
Դեպքի վայրից քննիչի հանձնարարականով ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Mercedes GL500, Mercedes G և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ է Երևանի բնակիչ 44-ամյա Արման Մարտիրոսյանը, որը կասկածվում է իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ օդ կրակոցներ արձակելու մեջ:
Կարդացեք նաև
Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչներ 18-ամյա Վահան Մ-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Մ.-ի որդին է, Երևանի բնակիչ 22-ամյա Երվանդ Ն.-ն, Երևանի բնակիչ 35-ամյա Ընծա Դ.-ն, Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ն.-ն, և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացվել Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Զոյա Հ.-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Սեդա Օ.-ն, վերջիններս ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք Ա. Մարտիրոսյանը կրակոցներ արձակել է այն զենքից, որը նրան պարգևատրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ, այժմ Բաքվի մեկուսարանում գտնվող Արայիկ Հարությունյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձերբակալված Ա. Մարտիրոսյանը Մյասնիկյան պողոտայում գործող «Վարդա» գիշերային ակումբի սեփականատերն է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: