Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վաղաժամկետ կլքի իր պաշտոնը

Հունվար 07,2024 14:40

«Ազատություն». Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վաղաժամկետ կլքի պաշտոնը և կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Եվրոպական խորհրդի ղեկավարի և պատգամավորի պաշտոնները չեն կարող համատեղվել։

Լրագրողների հետ զրույցում Միշելը նշել է, որ իր իրավահաջորդի անունը կարող է հրապարակվել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։

Եվրոպական խորհրդի ղեկավարը ընտրություններին կմասնակցի Բելգիայի «Բարեփոխումների շարժում» կուսակցությունից։

Միշելը կկատարի իր ներկայիս պարտականությունները մինչև հուլիսի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավորի երդմնակալությունը։ Եթե մինչ այդ նրա իրավահաջորդի թեկնածության հարցը չլուծվի, ապա Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնակատարը կլինի Հունգարիայի ներկայացուցիչը, քանի որ այդ ժամանակ երկիրը նախագահելու է ԵՄ խորհուրդը։

Միշելի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031