Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին»․ Աբդուլքադիր Ուրալօղլու

Հունվար 07,2024 13:08

«Ազատություն»․ Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը, հայտարարել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ Հորադիզից Օրդուբադ հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի ու Անկարայի հայտարարություններին ի պատասխան Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031