Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ Ծնունդը:
«Հայերի համար Սուրբ Ծննդյան այս օրը ես մտածում եմ համընդհանուր անտարբերության ֆոնին նոր ցեղասպանության զոհ դարձած Արցախի բնակչության մասին: Ես մտածում եմ նրանց վտանգված ժառանգության, ջնջված անցյալի, խաթարված կյանքի մասին: Թող երբեք չմոռանանք նրանց»,- գրել է Վալերի Բուայեն:
En ce jour de #Noël pour les Arméniens, je pense aux populations de l'#Artsakh victimes d'un nouveau génocide dans l'indifférence générale. Je pense à leur patrimoine menacé, à leur passé effacé, à leur vie bouleversé. Ne les oublions jamais 🙏 pic.twitter.com/NN9hO3ZunR
— Valérie Boyer (@valerieboyer13) January 6, 2024