Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադրային «փայլուն» քաղաքականությամբ աչքի ընկնող այս իշխանություններին չի խանգարել անգամ ռեկտոր նշանակվածի քրեական անցյալը»

Հունվար 07,2024 11:58

Լոս Անջելեսի դատարանից պաշտոնապես Oragir.News-ին է փոխանցվել ԱՄՆ-ի «Neiman Marcus» հագուստի խանութում կատարված գողության դատական գործի արձանագրությունը, որտեղ առկա ստորագրություններով հաստատվում է, որ 2017թ.-ին հագուստի գողության համար դատապարտված և բանտ նստած անձը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն է:

Oragir.News-ն ավելի վաղ ներկայացրել էր, որ ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ: Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2020թ.-ին, երբ նրա դատվածությունը մարված չի եղել (մարվել է միայն 2023թ.-ին), ինչը ըստ նույն օրենքի նշանակում է, որ նրա լիազորությունները պետք է անմիջապես դադարեցվեն:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ մասնավորապես գրում է․ «2018 թվականից կադրային «փայլուն» քաղաքականությամբ աչքի ընկնող այս իշխանություններին չի խանգարել անգամ ռեկտոր նշանակվածի քրեական անցյալը, անգամ այն դեպքում, երբ հստակեցվում է, որ ռեկտորի քրեական գործը մարվել է միայն 2023 թվականին։

Հասարակության ամենատարբեր հանցավոր շերտերից իշխանությունը զավթած, պետական պաշտոններ զբաղեցրածներից ազատվելը այսօր առավել քան երբևէ ազգային հրատապ խնդիր է, նման կադրերի կառավարման «արդյունք»-ում է վերանում ու վտանգվում մեր արժեքային համակարգը՝ գողերով, դասալիքներով, կոռումպացված կադրերով, փաբերում պարտքերով գարեջուր խմող նախարարներով ու այդպես շարունակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե ռեկտորը գող է, ուրեմն այս իշխանության կողմից նա ավելի կառավարելի է և ինչ հանձնարարեն, նա թաթիկների վրա կկատարի։ Օրինակ, կարող է աշխատանքից ազատել ընդդիմադիր դասախոսին, ցույցերին մասնակցող ուսանողներին հալածել և ուսխորհուրդը լցնել քպ-ական ուսանողներով և այլն։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031