Հունվարի 1-ից մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի 80 ամյակին նվիրված միջոցառումների շարքը։
Առաջին միջոցառումն ինստիտուտի սոցիալական հարթակներում է` «366 օր» խորագրով` բուհի գրադարանի հետ համագործակցությամբ։
«Ութ տասնամյակ շարունակ սերունդներ կրթող և գեղագիտական ճաշակ ձևավորող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արխիվային էջերն ենք վերակենդանացնում և հանրությանը ներկայացնում` ցույց տալով, թե ինչ շրջափուլեր է անցել բուհը, ինչպես էին կազմակերպվում դասաժամերը, ինչպիսի մասնագետներ են դասախոսել և դասավանդում այստեղ»,-մեզ հետ զրույցում նշեց ԵԹԿՊԻ-ի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ տարվա ընթացքում նախատեսված են տարբեր միջոցառումներ։
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Ոչ մեկն էլ չի հետևում այդ անհետաքրքիր, սովետական շնչով այդ տեքստերին: