Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի առիթով։
«Շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի առթիվ։ Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի նրանց, ովքեր հոգով և սրտով նշում են այս մեծ տոնը։ Մաղթում եմ բոլորին խաղաղություն և բարգավաճում»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, որի խոսքերը հրապարակվել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում։