«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Իսրայելում հարձակվում են հայերի վրա, փորձում խլել պատմական հայկական տարածքները։ ՀՀ ԱԳՆ-ն համառորեն լռում է։
ՀՀ-ում մի քանի անձ հավաքվում է Նժդեհի արձանի մոտ, անում և ասում խելքին փչածը․ այս ամենը որևէ հանրային աջակցություն չի ունենում։ Սակայն ՀՀ-ում Իսրայելի դեսպանը թվիթերյան գրառումով՝ ուշադրություն, դատապարտում է Գարեգին Նժդեհի հերոսացումը մեր երկրում և ՀՀ իշխանություններից պահանջում է «հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել»։
Այ այսպիսի քպ-ական ինքնիշխանության ժամանակներ, երբ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ մեզ ում կարելի է հերոսացնել, ում՝ ոչ։
Կարդացեք նաև
Հ․ Գ․ Հրեաներին կարելի է հերոսացնել նացիստական կուսակցության անդամ Օսկար Շինդլերին (արդարացիորեն), որովհետև, դե հասկանում եք, ինքը հրեաների կյանքեր է փրկել։
Մեզ՝ հայերիս արգելված է հերոսացնել Հայաստանի աշխարհագրական ողնաշարը հայկական պահելու մեջ հսկայական ավանդ ունեցած Նժդեհին, ով հայերի կյանքեր փրկելու համար շփումներ է ունեցել Գերմանիայի պաշտոնյաների հետ։
Երբ “ՀՀ-ում մի քանի անձ հավաքվում է Նժդեհի արձանի մոտ, անում և ասում խելքին փչածը․” ու Դուք ավարտում եք նախադասությունը այս կերպ. “այս ամենը որևէ հանրային աջակցություն չի ունենում”-ով Դուք տեղ եք տալիս Իսրայելի դեսպանին թվիթերյան գրառում անել “իր խելքին փչածը” Նժդեհի հասցեին:
Ու Իսրայելի դեսպանը այդ շանտաժն էլ չէր անի եթե օգուտ չգտներ: Ի՞նչ օգուտ` կարդացեք “Inside Israel’s plan to quash South Africa’s Gaza genocide case” https://www.axios.com/2024/01/05/south-africa-gaza-genocide-icj-israel-plan: Փորձում են վախեցած պահել քվեարկության կողմերը, երբ նբանը հասնի քվեարկության:
Այսպիսով, ցեղասպանություն ապրած հայությունը կշարունակի մնալ վիրավորանքների ու արհամարանքի ցուցադրման թիրախ Իսրայելի կողմից (՛Իսրայելում հարձակվում են հայերի վրա…։ ՛) այնքան ժամանակ ինչքան մենք, հայերս, վախվխոտ ձևով ավարտում ենք նախադասությունը. ‘այս ամենը որևէ հանրային աջակցություն չի ունենում’: