Հայկ Մարությանի ուղերձը Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։
Լուսանկարում Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգևորականը պապս է՝ Նոր Նախիջեւանի թեմի ծխական հովիվ Գարեգին քահանա Խերխերյանը։ Նա անցել է պատերազմով, հրաշքով փրկվել է մահից, ապա՝ հալածանքների է ենթարկվել ստալինյան կառավարության կողմից։ Սակայն ոչ մի դժվարություն չկոտրեց նրա հավատքը և նվիրվածությունը ազգին ու Առաքելական սուրբ եկեղեցուն։
Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ։ Որովհետև նրա թիկունքին հավերժական Հայաստանն է կանգնած ու հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։
Կարդացեք նաև
Ողջախոհություն և ամուր կամք եմ մաղթում բոլորիս այս նոր տարում։
Դու իհարկե կարող ես հպարտանալ քո պապով, որ իսկական քրիստոնյայի կենսագրություն և Վեհափառի հետ լուսանկար ունի, սակայն ինքդ աջակցեցիր անփառունակներին, երբ քո ամբիցիոզ պահանջներով ընդհանուր հայտարարի չեկար մյուս կուսակցություների հետ և հնարավորություն տվեցիր անբավարար ձայներ ունեցող քպ-ականներին, որ ավինյանին քաղաքապետ կարգեն: Իսկ վերջերս քո և պոռոտախոս «դոգ»-ի ֆրակցիաները ավագանու նիստը բոյկոտելու փոխարեն քվորում ապահովեցիք և ուժի մեջ մտավ «կարմիր գծերի» թալանը երևանցու գրպանից: Հիմա մեր եկեղեցուն սատարող սիրուն խոսքեր ես ասում, որ շատերն են ասում: Քո ձեռքից եկածը չես անում, բայց խոսում ես, խոսում …