Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:
«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում, և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին», – ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախագահը։