Մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելել է մարտական դիրքեր, հանդիպել դիրքապահ զինվորների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութից։
«Խոհունությունը, պարկեշտությունը, հրամանի ենթարկվելու ներքին պատրաստվածությունը առաքինություններն են հայ զինվորի, սիրում եմ իրենց, շա՜տ սիրում եմ», – նշել է մեծանուն կոմպոզիտորը։ Հարցին, թե զգացողություններն ինչպիսին են մարտական դիրքերի բարձունքներում, մաեստրոն պատասխանել է․ «Գիտեմ, որ պաշտպանված եմ։ Դաշնամուրս բերեի, մնայի այստեղ մի քանի ամիս»։