Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում «խաղաղության խաչմերուկը» և առաջ մղում «կալինինգրադյան տրանզիտի» սխեման․ «ՉԻ»

Հունվար 06,2024 11:07

Եվ այսպես՝ Ադրբեջանը հայտարարում է, թե ոչ մի լուրջ խոչընդոտ չի տեսնում «խաղաղության համաձայնագրի» ստորագրման համար, ու պնդում է, որ այդ համաձայնագիրը չպետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի պատանդը։ Այլ կերպ ասած՝ պահանջում է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», ինչը պաշտոնապես կարձանագրի, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, բայց չի ցանկանում դա փոխկապակցել սահմանազատման հետ, որպեսզի հետագայում կարողանա Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ գործադրել ու անգամ տարածքային հավակնություններ դրսևորել։ Մի խոսքով, մերժում է Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնապես չարտահայտած, բայց փաստացի իրականացվող «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» թեզը, որովհետև առաջարկում է պաշտոնապես հրաժարվել Ղարաբաղից, բայց մեր «հանգիստ ապրելու» հարցը թողնում է առկախ։ Ավելին՝ Հայաստանին կոչ է անում «չվախենալ» ու հավատացնում է, թե Սյունիքը գրավելու կամ ուժով միջանցք բացելու մտադրություն չունի։ Բայց, իհարկե, «միջանցքից» չի հրաժարվում։ Անգամ նոր գաղափար է դնում շրջանառության մեջ՝ իբր Ադրբեջանը կարող է ՀՀ տարածքով Նախիջևանի հետ կապվել այնպես, ինչպես բուն Ռուսաստանը՝ Կալինինգրադի մարզի հետ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե նորմալ բան են առաջարկում, «մտադիր չեն Հայաստանը բաժանել երկու մասի» և այլն, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն են տալիս «դեմքը փրկել», որպեսզի նա կարողանա «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելուց հետո հայտարարել, թե տեսա՞ք, «կարմիր գծերը» պահեցի, ճանապարհը մնալու է Հայաստանի սուվերենության ներքո։ Բայց փորձենք հասկանալ, թե իրականում ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում «խաղաղության խաչմերուկը» և առաջ մղում այսպես կոչված «կալինինգրադյան տրանզիտի» սխեման։

Ենթադրենք՝ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրվում է, Ադրբեջանն էլ ՀՀ տարածքով Նախիջևանի հետ կապվում է «կալինինգրադյան տրանզիտի» տարբերակով, այսինքն՝ ճանապարհը մերն է, բայց բեռնափոխադրումներն իրականացվում են անխոչընդոտ։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե որևէ սադրանք իրականացվի (իրականացնողների պակաս հաստատ չի լինի)։ Ճիշտ է, Ադրբեջանը կփորձի ուժով բացել «Սուվալկի միջանցքը»։ Եթե անգամ միայնակ չկարողանա՝ կանի «համատեղ բարդ օպերացիայի» շրջանակներում։ Հասկանալի է՝ զուգահեռաբար վերսկսելով Հայաստանի շրջափակումը (որը, ըստ Նիկոլ Փաշինյանի վարդագույն երևակայության, պիտի վերացված լինի «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո)։ Եվ ո՞վ պիտի խանգարի դրան։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031