Հաշվի առնելով Ամանորյա շնորհավորական ուղերձների դերն ու նշանակությունը պետության կյանքում, առաջնորդվելով 2018թ. թավշյա հեղափոխության կարգախոսներով,
Առաջարկում ենք ընդունել օրենք ամանորյա ուղերձների մասին: Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում աշխարհիկ կյանքի զարգացմանը:
Օրենք Ամանորյա ուղերձի մասին (նախագիծ)
Հոդվ. 3. Հանրապետության վարչապետը.
Կարդացեք նաև
ա) տարվա վերջին օրվա ավարտից ոչ շուտ, քան 5 (րոպե) առաջ, հանդես է գալիս ուղերձով,
բ) ուղերձում ներկայացնում է տարվա բոլոր ձեռքբերումները, աննախադեպ հաջողությունները, տնտեսական թռիչքները, իսկ դրանց բացակայության դեպքում հիշեցնում է նախկին իշխանությունների թողած ժառանգությունը:
գ) Խոստանում է խոստումներ՝ առանց ժամկետներ նշելու:
Հոդվ. 6. Վեհափառ Կաթողիկոսը.
ա) ուղերձով դիմում է ժողովրդին, եթե ուղերձի բովանդակությունը համաձայնեցրել է ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի կամ սույն օրենքով նախատեսված այլ պաշտոնյաների հետ:
բ) ավտոմատ զրկվում է ուղերձով դիմելու հնարավորությունից, եթե դրանում առկա չեն ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի կամ սույն օրենքով նախատեսված այլ պաշտոնյաների բացառիկ դերն ու նշանակությունն ընդգծող նախադասություններ, նրանց ձեռքբերումներն ու հաջողությունները հիշատակող պարբերություններ:
Հոդվ. 7. Ցանկացած ուղերձ համարվում է չեղյալ, եթե դրա տեքստում նշվում են «Արցախ», «բռնագաղթ», «կորուստ», «փորձություն», «աղետ», «անօթևան» և սույն օրենքով նախատեսված այլ նեգատիվ արտահայտություններ (ցուցակը կցվում է):
Հուսով ենք՝ խորհրդարանը սույն նախագիծը արագորեն կընդունի, ինչը բացառիկ ուղերձ կլինի միջազգային առաջադեմ մարդկությանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում