Եվրոպայի կենտրոնում գտնվող, աշխարհագրական եւ մշակութային առումով իրար բավականին մոտ երկրներում Ամանորն ու Սուրբ ծնունդը նշում են տարբեր ձեւերով: Մասնավորապես, երկրների մի մասում պետության ղեկավարը հանդես է գալիս սուրբծննդյան ելույթով, իսկ մյուսում՝ ամանորյա ճառով: Թե ինչպես է նրանց մոտ ձեւավորվել այս կամ այն ավանդույթը, եւ ինչպես է այն ազդում հասարակական ու երբեմն նաեւ՝ քաղաքական կյանքի վրա՝ մի ամբողջ հետազոտության խնդիր է:
Բայց պարզ է, որ Սուրբ ծնունդը, կրոնական տոները եւ ընդհանրապես՝ եկեղեցին, իր ազդեցությունն է թողնում միանգամայն աշխարհիկ եւ զարգացած երկրներում տեղի ունեցող գործընթացների վրա: Այդ ազդեցության չափը տարբեր է եւ, կախված պատմական հանգամանքներից ու իրավիճակներից, փոփոխական է: Բայց այն գոյություն ունի, եւ դրա նշանակությունը ոչ միայն «ծիսական» է, այլեւ՝ ավելի խորքային է, հոգեբանական:
Հետխորհրդային երկրներում այդ ազդեցությունը նվազագույն է: Բացառություն են կազմում թերեւս Բալթյան պետությունները, որտեղ «մարտնչող աթեիզմի», այսինքն՝ կոմունիստական՝ «մինուս» նշանով «կրոնի» ժամանակաշրջանն ավելի կարճ էր: Մնացած «քրիստոնեական» հետխորհրդային երկրները, դարձյալ այս կամ չափով, փոխառել են արեւմտյան «ազատական կրոնը», որն այս դեպքում էլ՝ «մինուս» նշանով է, եւ, մյուս կողմից, մերժում են եվրոպական մշակույթի կրոնական («պլյուս» նշանով) ավանդույթները:
Սուրբ ծնունդը Հայաստանում զանգվածային տոն չէ: Բացի աթեիստական ավանդույթներից, նշանակություն ունի, կարծում եմ, նաեւ այն, որ այդ օրը մեր եւ ուղղափառների մոտ գալիս է Ամանորից հետո, երբ տոնելու լիցքն արդեն մարել է, իսկ կաթոլիկներն ու բողոքականները Սուրբ ծնունդը նշում են Ամանորից առաջ՝ որպես տոնական ժամանակաշրջանի բացում:
Կարդացեք նաև
Երեկ երեկոյան հազարավոր մարդիկ մասնակցել են ճրագալույցի պատարագի եւ, երբեմն իրար հրելով, վառել են իրենց ճրագները: Բայց դա զուտ արարողություն է, ծես է՝ մեծ մասը խորությամբ չի ընկալում, թե ինչ է լույս է դա, եւ ինչու է այն վառվում:
Գուցե շատերը կարծում են, որ այդ ճրագը տուն տանելով, նրանք իրենց կյանքը դարձնելու են ավելի հաջողակ ու բարեկեցիկ: Հիասթափեցնեմ նրանց՝ հավատը, ինչպես եւ սերը, օգտապաշտական (ուտիլիտար) բաղադրիչ չունի: Այդ առումով դրանք «անիմաստ են»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենք հիմա հոյակապ ժամանակներում ենք ապրում՝ փոփոխությունների դարակազմիկ ժամանակաշրջանում եւ մեր խելոք ուժերը իրենց ժամանակն ու եռանդը լավ է ծախսեն ապագայի նախագծմանն ու իրագործմանը եւ ոչ մի վայրկյան չծախսեն տրանսնացիոնալների դրածոների իբր իրար հետ պայքարին, որի իմաստն է ոչնչացնել այդ դրածոների ղեկավարած ռազմավարական ինստիտուտները՝ պետությունը, եկեղեցին, լեզուն, մշակույթը եւ մնացած բոլոր ազգային ինստիտուտները: Այդ դրածոներին կփախցնեն, երբ նրանք իրենց սեւ գործն անեն, իսկ այն վասալներին, որոնք ծառայում էին դրածոներին, կհանձնեն տուժված ազգի դատաստանին՝ իմ վասալի վասալը իմ վասալը չէ սկզբունքի համաձայն:
Այն ինչ կատարվում է, դա Արարչի կամքի արտահայտումն է եւ եթե ինչ որ հարցում մեր կամքը չի համընկնում Արարչի կամքի հետ, ուրեմն մեր երկրային կամքին կա երկրային մրցակից, որի կամքն ուժեղ է, քան մերը: Մենք սովորո՞ւմ ենք պարտադրել մեր կամքն ուրիշներին, ինչպես տրանսնացիոնալներն են պարտադրում իրենց կամքը մեզ եւ շատ ու շատ ազգերին: Արարչի ուժը մեր հավատի մեջ է, ո՞վ է հավատի թշնամին՝ սուտը, մեզ թունավորելով ստով, մեզ հեռացնում են Արարչի ամենազորությունից եւ մենք դառնում ենք թույլ: Մենք հավատալով մեր խելոք ուժերին, նրանց թիկունք ենք կանգնում, մեր խելոքները հավատալով իրար եւ միանալով իրար հետ եւ միացնելով իրենց թիկունքին կանգնած ուժերին, ազգովին մենք դառնում ենք Արարչի թիկնապահն ու Արարչի կամքի կամակատարը, որը եւ մեր կամքն է: Թույլը կամք չունի, թույլը հավատ չունի, թույլը Արարիչ չունի: Խելոքներ մեր ազգի, միացո՛ւմ, ազատեք մեր ազգը ստից եւ անգրագիտությունից, միայն անգրագետն է տրվում ստին: Հավատանք մեր խելոքներին եւ մեր հավատով ուժեղացնենք մեր Արարչին: