Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 482․6 մլրդ դոլար, իսկ զուտ արտաքին պարտքը՝ 263․7 մլրդ դոլար։ Թուրքիայի լրատվամիջոցները պարտքի այսպիսի չափը համարում են ռեկորդային։
Հայտնի է դարձել, որ 2023 թվականի վերջին եռամսյակում Թուրքիայի համախառն արտաքին պարտքն աճել է 6․8 մլրդ դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ ավելացել է 23․3 մլրդ դոլարով։
Արտաքին պարտքի հարաբերակցությունն ազգային եկամտի նկատմամբ կազմել է 44․9 տոկոս։ Իսկ ԵՄ-ի կողմից սահմանված Թուրքիայի ընդհանուր պետական պարտքը հաշվարկվել է 6 տրիլիոն 906 միլիարդ լիրա։ Այդ ցուցանիշի հարաբերակցությունը ազգային եկամտի նկատմամբ կազմել է 30․5 տոկոս:
Աղբյուր` Ermenihaber.am/sozcu.com.tr
Կարդացեք նաև