Լրահոս
Օրվա լրահոսը

«400 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին հայտարարությունը նման է գազաբալոնների, «Սեպուհ-1» ավտոմեքենաների արտադրությանը». Գառնիկ Դանիելյան

Հունվար 05,2024 20:02

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր ղեկավարման օրոք Հայաստանում կան 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, ասաց. «Դա հերթական ֆալսն է: Երբ խոսվում էր 400 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին, ինձ բազմաթիվ ուսուցիչներ են զանգահարել եւ ասել, որ առնվազն իրենց շրջապատում չկան այդպիսի աշխատավարձ ստացող մարդիկ, որ ուսուցիչների 80-90 տոկոսի աշխատավարձը հազիվ է անցնում 100 հազարի շեմը: Մարդիկ իրապես վրդովված էին: Փորձեցի հարցումներ անել եւ հասկանալ, թե ինչ պատկեր է: Իրականությունը հետեւյալն է: հանրապետությունում մի քանի ուսուցիչներ կան, որ ստանում են 250-300 հազար դրամ»:

Ըստ պատգամավորի, այսօր, փաստացի, թե կրթական ոլորտում  թե այլ ոլորտներում  նորից սարքում են շոու ծրագիր, որպեսզի իրենց «աննախադեպ իշխանություն» հռչակածները ժողովրդին ասեն, թե ատեստավորման արդյունքում ուսուցիչն այսքան է ստանում,  սպան այնքան է ստանում: «Իսկ իրականում կյանքը գնալով վատթարանում է, մարդիկ չեն ստանում այն աշխատավարձերը, որ այս իշխանություններն ասում են: Դրանք հատուկենտ մարդիկ են՝ ձեւի համար: Դա նույնն է, ինչ Հայաստանում գազաբալոնների, հեռուստացույցների, «Սեպուհ-1» մեքենաների արտադրությունը:  Սա վատ բեմադրված շոու է, որը հրամցվում է մարդկանց»,-ասաց Գառնիկ Դանիելյանը եւ որպես շոուի մեկ այլ բեմադրություն անդրադարձավ օրերս Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու  մարզ կատարած աշխատանքային շրջայցին: «Մի քանի ամիս է, ինչ որոշ պաշտոնյաների հեռացնելու մասին լուրեր են շրջանառվում: Ինչ արեց Փաշինյանը: Նրանց տարավ, այդ մարդկանց ստիպեց անցնել նվաստացման ճանապարհով, հետո հայտարարեց, իբր, կախիչն է պատճառը, տուկի թելը կամ բասկետբոլի վահանակը»,-ասաց պատգամավոր Դանիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031