Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիկացիաները բացվելու են ՀՀ սուվերենության և իրավազորության ներքո․ ԱԽ քարտուղար. Արմեն Գրիգորյան. News.am

Հունվար 05,2024 18:04

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու Հայաստանի սուվերենության և իրավասության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարություններին։

Հիքմեթ Հաջիևը նախօրեին «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում մեղադրել է Հայաստանին «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացնելով «2020 թվականի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններից» խուսափելու մեջ և պնդել, թե Հայաստանը չպետք է վախենա «միջանցք» տերմինից։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հաստատի, որ Հայաստանով հնարավոր կոմունիկացիաների բացման համար հիմք են ընդունվելու ինքնիշխանության, իրավազորության պահպանման, փոխադարձության ու հավասարության սկզբունքները, որից հետո, ըստ նրա, հնարավոր կլինի արդեն ավելի կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։

«Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։ Վերջերս վարչապետն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի շրջանակում հենց այս սկզբունքների պահպանմամբ ապաշրջափակման իրականացման դեպքում հավելյալ կայունություն ու խաղաղություն կապահովվի տարածաշրջանում։ Անհրաժեշտություն կա նաև աշխատելու խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ունենանք։ Շատ կարևոր է, որ Հայաստանի և Իրանի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում համընկնում են»,- նշել է Գրիգորյանը։

Ադրբեջանը վերջին շրջանում մի քանի անգամ առաջարկել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը տարանջատել խաղաղության պայմանագրի ստորագրումից՝ ձգտելով այդ կերպ անորոշ թողնել սահմանների հստակեցման հարցը։ Արդյո՞ք այդ դեպքում չի ստացվի, որ պայմանագիրը կստորագրվի, բայց ադրբեջանական զորքերը կշարունակեն մնալ Հայաստանից օկուպացված տարածքներում։ Ի պատասխան այս հարցին՝ Արմեն Գրիգորյանն ասել է, որ հայկական կողմն էլ առաջարկում է 1974-78թթ․ խորհրդային քարտեզների հիման վրա զորքերի հայելային հետքաշում կատարել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031