Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պահակներին ազատում են աշխատանքից

Հունվար 05,2024 17:02

Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներում պահակներին համատարած ազատում են աշխատանքից։

Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանի պարզաբանմամբ՝ ավելի արդյունավետ է, որ ՀՈԱԿ-ները ունենան անվտանգության համակարգ, քան պահակներ, որոնք հանկարծ չքնեն ու գողություն կատարվի։

Նա որպես փաստ մեջբերում է Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցից կատարված գողությունը։

ՀՈԱԿ-ներում աշխատանքից ազատվելու են նաև այգեպանները և օժանդակ բանվորները։ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը քննարկումներ է ունեցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ, որոնք գտել են, թե ավելի լավ է ունենալ տնտեսվար, քան օժանդակ բանվոր։

Ըստ Լենա Ջիլավյանի, հաստիքների տեղաշարժ է կատարվելու, պահակների, այգեպանների ու օժանդակ բանվորների հաստիքները վերանալու են, փոխարենը ՀՈԱԿ-ներին մեկ հաստիք է տրամադրվելու՝ կամ գործավարի, կամ տնտեսվարի։

Ի դեպ, նախակրթարաններում ավելանալու է ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիքը։

Լենա Ջիլավյանի պարզաբանմամբ, այդ հաստիքը պարտադրվում է ըստ օրենքի։

Թե ինչով կզբաղվեն նրանք, ինչ գործառույթ կիրականացնեն ու ինչ կարգով կանցնեն աշխատանքի, Լենա Ջիլավյանը պարզաբանում է․ «Առայժմ կձևակերպվեն որպես ժամանակավոր աշխատող, ինչպես որ կարգն է, ժամանակավոր կաշխատեն, կընդունվեն աշխատանքի, հետո մրցույթ կհայտարարվի, կմնան աշխատանքի կամ ով հաղթի, նա կգա, կաշխատի։ Այդ հաստիքը ԿԳՄՍ նախարարությունն է պարտադրել։

Ասեմ, որ եկել են ուսումնասիրության, մի բան էլ արձանագրել են, որ մենք սխալ ենք արել, որ մինչև հիմա չունենք ֆիզկուլտուրայի պարապմունքի ղեկավար»։

Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Պարզ մեխանիզմ է – ստորին օղակների բոլոր աշխատողների հաստիքները կրճատում են, մի երկու նոր հաստիք բացում և տնտեսած գումարներից վերևներում պարգևավճարներ խժռում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031