ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեզանում տեղի է ունենում մի անթույլատրելի բան ՝ կոտրվում են բոլոր ավանդական կապերը, սյուները, հիշողությունը, ինստիտուտները, կամ դրա գեներալ փորձն է արվում։
Ամեն տարի ավանդաբար լսում էինք Վեհափառի ելույթը, հետո նախագահի (երբ նախագահական էր երկիրը), հիմա ի՞նչ փոխվեց և ինչո՞ւ։ Բնական է, որ Վեհափառի ելույթը չպետք է տեղափոխվեր և լուրերի ընթացքում չպետք է լիներ, այլ պետք է մնար իր տեղում։
Հիմա լսում եմ տարբեր մեկնաբանություններ, որոնք ոչ թե ուղղված են երևույթը դատապարտելուն, այլ Վեհափառին։ Հետաքրքիր է, որ կրկին ոչ թե քննադատվում է պետական կարևոր ավանդույթի դեմ կատարվածը, այլ անձը և սա խոսում է շատ վատ բանի մասին։ Հետաքրքիր է, եթե այլ անձ լիներ Վեհափառ՝ այս ամենը կրկնվելո՞ւ էր։ Որքա՞ն պետք է իջնենք և կորցնենք։ Մինչև ո՞ւր կարող է հայ ազգը ցածրանա։ Նման բան իրեն թույլ կտա՞ր որևէ այլ ազգ։ Ամաչում եմ։