Հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է Արմավիրի մարզի մետաղների ընդունման կետերից մեկում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանություն