Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան տոնում է տաղավար տոներից առաջինը՝ Սուրբ ծնունդը, որը սկսվում է Ճրագալույցի սուրբ պատարագով։ Վառված ճրագների տեսքով մարդիկ դարձյալ տուն կտանեն աստվածային լույսն ու օրհնությունը։
Մատուցվող Սուրբ պատարագի ընթացքում ավետվում է բարի լուրը՝ «Քրիստոս ծնաւ և հայտնուեցաւ»։
Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ վառել, լուցանել։ Այն խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որը 3 մոգին առաջնորդեց դեպի նորածին Հիսուսը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ