ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգով:
Համերգը կկայանա հունվարի 6-ին՝ 17:00-ին, Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Կատարումներով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը: 15:00-ից եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:
Հունվարի 6-ին՝ ժ. 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը:
Կարդացեք նաև
Հոգևոր-դասական համերգի ծրագրում կհնչեն հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականների` Մոցարտի, Հենդելի, Հայդնի, Շուբերտի, Քերուբինիի, Շտրաուսի, Չայկովսկու հայտնի ստեղծագործությունները:
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո
Մեներգերով հանդես կգան ճանաչված օպերային մեներգիչներ։