Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում չկան կորոնավիրուսի անհանգստացնող շտամեր, շրջանառվում են օմիկրոնի ենթատեսակները․ ՀՀ-ում այս շաբաթ աճել է սուր շնչառական վարակով հիվանդացությունը

Հունվար 05,2024 13:11

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակով հիվանդացության աճ 1,1 անգամ։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նրա վստահեցմամբ՝ հիվանդացության աճը բնորոշ է այս սեզոնին, գրիպի եւ սուր շնչառական վարակի սեզոնը սկսվել է հոկտեմբերի 1-ից, ավարտվելու է մայիսի վերջերին։

Աբովյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարի սուր շնչառական վարակով հիվանդացության տարածվածությունը ցածր է 1,1 անգամ։ Հիվանդների 76%-ը 0-18 տարեկաններն են։

Այս վարակով հիվանդների հոսպիտալացումն այս շաբաթ նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 16%-ով, վերակենդանացման բաժանմունքում՝ 8%-ով։

Ռոմելլա Աբովյանի ներկայացմամբ՝ հունվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակով հոսպիտալացվել է 582 քաղաքացի, որից  95%-ը 0-18 տարեկան է, թոքաբորբով՝ 237, որից  62%-ն են  0-18 տարեկան, իսկ վերակենդանացման բաժանմունքում՝ 78 քաղաքացի, որից 95%-ն է 0-18 տարեկան։

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի շրջանառվում է գրիպի A, B տեսակները եւ գրիպ A-ի H1N1, H2N2 ենթատեսակները:

Աբովյանի փոխանցմամբ՝ հնարավոր է հիվանդացության ցուցանիշը  բարձրանա, քանի որ եղանակը ցրտելու է։ Բժիշկը խորհուրդ տվեց պատվաստվել գրիպի դեմ։ Պատվաստանյութն առկա է հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում, այն անվճար է։

Արձանագրվել է նաեւ կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր, ըստ Աբովանի ներկայացրած ցուցանիշներ, վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 123  դեպք է գրանցվել, ինչը 7 դեպքով քիչ է նախորդ շաբաթվա համեմատ։
Կարելի է արձանագրել, ինչպես Աբովյանն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդացությունը շատ ծանր չի ընթանում։

Կորոնավիրուսի նոր շտամեր աշխարհում չեն շրջանառվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում չկան կորոնավիրուսի անհանգստացնող շտամեր, շրջանառվում են օմիկրոնի ենթատեսակները։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031