Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Միլլեր. Ռուսաստանը չի խանգարում Միացյալ Նահանգներին՝ ջանքեր գործադրելու հայ – ադրբեջանական կարգավորման ուղղությամբ․ «Ազատություն»

Հունվար 05,2024 10:50

Ռուսաստանը չի խանգարում Միացյալ Նահանգներին՝ ջանքեր գործադրելու հայ – ադրբեջանական կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Հիշեցմանը, որ Վաշինգտոնում մինչև 2023 թվականի ավարտը բանակցելու՝ երկու երկրների արտգործնախարարներին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերն անարդյունք մնաց, և դիտարկմանը, թե Ռուսաստանն օտարերկրյա կառավարություններին հորդորել է չմիջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Մեթյու Միլլերն արձագանքել է. «Ոչ, Ռուսաստանը որևէ ձևով չի խանգարում մեզ ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Ադրբեջանին և Հայաստանին, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց»:

Հարցին էլ՝ ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնն ակնկալում հյուրընկալել նախարարներին, Պետքարտուղարության խոսնակը պատասխանել է. «Հետևեք, մենք հայտարարությամբ հանդես կգանք, երբ նշանակվի հանդիպում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031