Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումներում Բաքուն ունի բավական ազդեցիկ մրցակից՝ ի դեմս էրդողանական վարչախմբի. Վարդան Ոսկանյան

Հունվար 05,2024 19:26

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումներում Բաքվի բարբարոսական վարչախումբն ունի բավական ազդեցիկ մրցակից՝ ի դեմս էրդողանական վարչախմբի։

Բանն այն է, որ չնայած փաստացիորեն միասնական թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական տարածք ստեղծելու երկկողմ ջանքերին, Անկարայում այդքան էլ խանդավառ չեն արհեստածին Ադրբեջանի անկառավարելի և չափից դուրս հզորացումից, որի վկայություններից մեկը Հայաստանի նկատմամբ ծավալապաշտության համատեքստում Անկարայի և Բաքվի միջև անդրկուլիսային գզվռտոցը և նախաձեռնությունը միմյանցից խլելու փորձերն են։

Պատմությանն ու արդիականությանն անհայտ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» բարբաջանքի հարցում թուրքական կողմը լրացուցիչ ակտիվություն է սկսել դրսևորել դեռևս 2020թ. 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ Կեսարիայի համալսարանի պրոֆեսոր որմն Ղաֆար Չախմախլուի ղեկավարությամբ նախաձեռնվեց ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանական (Երևանի) հանրապետություն» վտարանդության մեջ։

Սակայն առավել մեծ հնչեղություն ստացավ 2022թ. սեպտեմբերին Հայաստանից սերող Ռիզվան Թալիբովի նախաձեռնությամբ «հռչակված», այսպես կոչված, «Գյոքչա-Զանգեզուրյան հանրապետությունը (արհեստածին Ադրբեջանում «Գյոքչա» են կոչում հիմնականում ՀՀ Գեղարքունիքի, իսկ «Զանգեզուր»՝ Սյունիքի մարզերը), որին պաշտոնական ներկայացուցչություն հատկացվեց Անկարայում, իսկ ավելի ուշ այդ գոյացության «նախագահ» դարձավ Թուրքիայում բնակվող ոմն Թյունզալա Չալաբիևա։

Թուրքական նման ակտիվությունը բնականաբար չէր կարող հանդուրժվել Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որը 2023թ. օգոստոսին անհայտ պատճառաբանությամբ ձերբակալեց վերոնշյալ երկու անձանց, որոնք էլ բանտից տարածած հայտարարությամբ լուծարեցին գոյություն չունեցող իրենց «հանրապետությունը»՝ ասպարեզը թողնելով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի նախաձեռնած, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի խորհրդին», ինչը սակայն չի ենթադրում, թե ալիևյան և էրդողանական վարչախմբերի միջև այս խնդրով կա վերջնական կոնսենսուս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031