Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոնի ազատված տնօրեն Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես` Սարգիս Արզումանյանս, 2010թ.-ից ծառայում եմ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ում:
Ես ԴԵՄ ԵՄ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած և ՀՀ կառավարության կողմից` 11.05.2023թ.-ի 701-Ն ապօրինի որոշմանը, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին:
Հարկ եմ համարում նշել, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ԱԶԳԱՅԻՆ փորձարարական ԳՈՅ կենտրոնը լինելով ԱԶԳԱՅԻՆ արժեք, իրավունք ունի լինել որպես առանձին միավոր՝ անկախ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքից:
Կարդացեք նաև
Իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում և ասում, որ եթե նրանք տարբեր լծակների կիրառմամբ` ճնշումներ գործադրելով հասնեն իրենց «բաղձալի երազանքին», ես չեմ համաձայնելու աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ում: (ամենայն հարգանք տածելով այդ թատրոնի նկատմամբ)։