Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ հայ-թուրք յարաբերութեան, ինչպէս նաեւ Ֆրանսայի զօրակցութեան՝ Հայաստանի, Արցախի ու ընդհանրապէս ազգային պահանջատիրութեան գծով

Հունվար 04,2024 20:42

Այսօր՝ Հինգշաբթի, 4 Յունուար 2024-ի առաւօտեան, Անթիլիասի իր գրասենեակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Ֆրանսայի նորանշանակ դեսպան Հէրվէ Մակրօն։

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու Լիբանանի նախագահական ընտրութեան, Իսրայէլի կողմէ Կազայի դէմ շղթայազերծուած պատերազմին եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի ու յատկապէս Լիբանանի մէջ Ֆրանսայի դերակատարութեան առնչուած հարցեր, որոնց շուրջ տեղի ունեցաւ տեսակէտներու փոխանակում։

Նկատի ունենալով, որ դեսպան Մակրօ ծնած է Թուրքիա եւ իր ծննդավայրին մէջ նախապէս նշանակուած է դեսպան, հանդիպման ընթացքին նաեւ անդրադարձ կատարուեցաւ հայ-թուրք յարաբերութեան, Ֆրանսայի ու հայ ժողովուրդներու պատմական յարաբերութեան, ինչպէս նաեւ Ֆրանսայի զօրակցութեան՝ Հայաստանի, Արցախի ու ընդհանրապէս ազգային պահանջատիրութեան գծով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031