Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաև․ «Վարչապետի ավտոշարասյան ժամանման համար իմ ավտոմեքենան տարհանել են, տարհանել են առանց նախազգուշացման, առանց որևէ իրավախախտման կատարման»

Հունվար 04,2024 20:17

Այստեղ կարող էր լինել իմ ավտոմեքենան, սակայն մենք ապրում ենք Հայաստանում և վարչապետի ավտոշարասյան ժամանման համար իմ ավտոմեքենան տարհանել են, տարհանել են առանց նախազգուշացման, առանց որևէ իրավախախտման կատարման և անհայտ ուղղությամբ։ Երկար որոնումներից հետո ավտոմեքենաս հայտնաբերել եմ այլ խաչմերուկում՝ վնասված վիճակով։ Ես դժբախտություն ունեմ նույն շենքը կիսել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն հետ։ Բացի այն, որ պարբերաբար տեսնում եմ անցանկալի դեմքեր, հիմա էլ այդ դեմքերի ժողովների համար «առևանգել» են ավտոմեքենաս։

Վերոգրյալով պայմանավորված՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն  խնդրում եմ հայտնել՝

1.Ի՞նչ նպատակով է տարհանվել Կոնտրա ընկերությունների խումբ ՍՊԸ-ին պատկանող և իմ կողմից որպես ծառայողական ավտոմեքենա օգտագործվող 2023 թվականի արտադրության, Volkswagen ID. 4, 212CX61 հաշվառման համարանիշով ավտոմեքենան,

2.Ոստիկանության ո՞ր ծառայողն է տվել նման ցուցում /խնդրում եմ նշել անունը, ազգանունը, կոչումը, պաշտոնը, կրծքանշանի թիվը/ և ո՞վ է այն կատարել,

3.Նշված տրանսպորտային միջոցը տարհանումից առաջ կատարե՞լ է որևէ իրավախախտում, որը հիմք է հանդիսացել տարհանման համար,

4. Որևէ պաշտոնատար անձի ժամանման համար թույլատրելի է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների տարհանումը՝ առանց նախազգուշացման, եթե այո՝ խնդրում եմ նշել օրենսդրական կոնկրետ կարգավորումը։

Հ.Գ. Միաժամանակ հայտնում եմ, որ պատահարը արձանագրելու համար ժամանած պարեկային ծառայողները գործել են արագ, օպերատիվ և արդյունավետ, ինչի համար շնորհակալ եմ։ Հայտնում եմ նաև, որ ես հրաժարվել եմ պատահարը գրանցելուց և փոխհատուցման պահանջից, քանի որ իմ նպատակը գումարը չէ, այլ այն, որ հանրապետությունում բացառվեն նմանատիպ իրավիճակները։ Սա պարզապես ցինիզմ և անարգանք է քաղաքացիների նկատմամբ. իմ նման իրենց ավտոմեքենաները փնտրում էին մեկ տասնյակ մարդ, սա իրավական «բեսպրիդել» է….

Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031