Դեկտեմբերի վերջին, երբ ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ամփոփում էր մրցաշրջան 2023-ը, Արմենպրեսի լրագրողը նրանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ 2024 թվականի օլիմպիական խաղերը վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեի կարիերայի ավարտը լինեն։ Բանն այն է, որ Տալախաձեն 2016 թվականից ի վեր ոչ մի մրցումում 1-ին տեղը չի զիջել որեւէ մեկի։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչները վերջին տարիներին որպես կանոն զբաղեցնում են 2-րդ եւ 3-րդ տեղերը։
«Ես չեմ ուզում, որ անպարտելի Լաշան կարիերան ավարտի։ Ուզում եմ, որ նա մնա մրցահարթակում, որպեսզի Հայաստանի ծանրորդները նրան հաղթեն։ Իսկ դա իրատեսական ցանկություն է»,-պատասխանեց պարոն Ալավերդյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ