«Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձում, երբ ինքն իրեն դիրքավորում էր որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, միտք ծագեց, թե ինչո՞ւ է ինքը խորհրդարանական հանրապետության ղեկավարը։ Կարդացի նաեւ Նորայր Նորիկյանի գրառումը, որ սահմանադրության մեջ նման կետ չկա, որ ինքն այս պետության ղեկավարն է եւ իրեն ինչ-որ լիազորություններ է տալիս։ Խորհրդարանական երկրում ղեկավարը Ազգային ժողովն է, որն ընտրում է վարչապետ։
Ինչքան ես գիտեմ, նաեւ չկա այնպիսի սահմանադրական կարգ կամ այլ օրենք, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետը պետք է անպայման հանրայինի եթերով ժամը 24։00-ից առաջ ելույթ ունենա»,- «Հայելի» ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով հարկատուների վճարած հարկերի հաշվին գոյություն ունեցող Հանրային հեռուստատեսությամբ կեսգիշերից առաջ Վեհափառ Հայրապետին հայ ժողովրդին Ամանորյա ուղերձ հղելու հնարավորություն չընձեռելուն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ