Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անձնական օգնականի ծառայությունն իր մեջ կներառի ինչպես շահառուի խնամքը, այնպես էլ միջավայրային արգելքները հաղթահարելուն ուղղված գործողությունները

Հունվար 04,2024 16:30

2024 թվականի հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրի անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն՝ բացառելով նրա մեկուսացումը:

Ծառայությունը մատուցվելու է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց: Հաշվի առնելով այն, որ ծրագիրը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց կրթության, աշխատելու իրավունքների իրացմանը՝ ծրագրից կկարողանան օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։

Անձնական օգնականի ծառայությունն իր մեջ կներառի ինչպես շահառուի խնամքը, այնպես էլ միջավայրային արգելքները հաղթահարելուն (այդ թվում՝ տեղաշարժվելուն և հաղորդակցվելուն) ուղղված գործողությունները:

Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ (Կառավարության նիստի ընթացքում կայացած քննարկման արդյունքում նաև՝ ընտանիքի անդամը), ով ունի անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։ Որպես օգնական հաշվառվելու համար քաղաքացիները կմասնակցեն վերապատրաստումների և թեստավորման արդյունքում կստանան անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական:

Սահմանված են նաև անձնական օգնականի ծառայության առավելագույն ժամաքանակները՝

  • ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ,
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ,
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։

1 ժամվա ծառայության արժեքը կկազմի 1050 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031