Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա ջուրը» կփոխհատուցի՞ երեւանցիներին

Հունվար 04,2024 15:07

«Պլանային նորոգումներ այս սեզոնին չեն արվում, իսկ վթարի դեպքում իրենք պարտավոր են հայտարարել: Վթարի վերացման նվազագույն ժամկետներ կան: Եթե նվազագույն ժամկետը խախտվում է, ավտոմատ կերպով այն բնակիչները, որոնց ջուրը չի վերականգնվել, հաջորդ ամիս իրենց հաշիվներին ստանում են տուգանքներ քաղաքացու օգտին:

Այսինքն՝ ձեր հաշիվների մեջ դուք տեսնում եք, որ որպես կանխավճար ձեզ տուգանք է վճարվել՝ առավելագույնը 2500 դրամ»,- այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն՝ պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ հունվարի 2-ին Երեւանի տարբեր հատվածներում բնակիչները ջուր չեն ունեցել:

Գարեգին Բաղրամյանը նաեւ հավելեց, որ այս դեպքում ընկերությունը կարող է տուգանքի ենթարկվել՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից. «Եթե հայտնաբերեցինք, որ ընկերությունը սահմանված ժամկետից ուշ է միացրել ծառայությունը, և տուգանքները չի վճարել բաժանորդներին, ապա ընկերությունը տուգանքի է ենթարկվում և պարտավորվում է վերացնել խախտումը»:

Պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ համակարգն ինքնաշխատ է, ջրանջատման առավելագույն ժամաքանակը 24 ժամն է. ՀԷՑ-ի պարագայում Երեւանում առավելագույնը 4 ժամն է, մարզերում՝ 6 ժամը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031