ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցից հետո պաշտոնից ազատել է արդեն ՆԱԽԿԻՆ մարզպետ Արամ Խաչատրյանին և քաղաքաշինության կոմիտեի արդեն ՆԱԽԿԻՆ նախագահ Արմեն Ղուլարյանին։ Իսկ դուք կհարցնեք ինչի՞ համար, ընդամենը վոլեյբոլի բռակ ցանցի, անորակ խաղահրապարակներ կառուցելու համար։ Էն, որ սրանցից մեկն (դե որ մարզպետ ա, էդ) «աբիժնիկի» պես արդեն գրեթե երկու տարի ընկած է բարեխիղճ աշխատող դպրոցի տնօրենի հետևից, քանի որ личная неприязнь ունի նրա հանդեպ, անընդհատ տապալում է տնօրենի վերընտրվելու հնարավորությունը, էն որ էդ մարդու անձնական հակակրանքի մասին մինչեւ վարչապետ հասցվել է, որ քայլեր ձեռնարկի, էդ հեչ, բայց վոլեյբոլի բռակ ցանցը մեջ։ Էն որ քաղշինի արդեն ՆԱԽԿԻՆ նախագեն 15 տարի Տավուշի մարզպետ էր, հետո նշանակվեց քաղաքաշինության փոխնախարար, հետո երբ նախարարությունը դարձավ քաղաքաշինության կոմիտե՝ կոմիտեի փոխնախագահ, իսկ 2021-ի մինչ էսօր զարդարում էր քաղաքաշինության կոմիտեն` լինելով շատ կոնկրետ ու կարկառուն «նախկինական», էդ հեչ, իսկ մինչև 2018-ը Հանրապետական կուսակցության ոչ շարքային անդամ էր, բայց հեղափոխությունից հետո դուրս եկավ Հանրապետականից։ Պետական կառավարման տարբեր պաշտոններում տասնյակ տարիներին «Ղուլարյանի ընտանիքը՝ եղբայրը, կինը, որդիները տպավորիչ ծավալի անշարժ գույքի սեփականատերեր են դարձել։ Առանձնատներ, բազմաթիվ բնակարաններ ու ավտոկայանատեղիներ, շենքեր, հողեր, կաթսայատներ. սա Ղուլարյանների ունեցվածքի մի մասն է։ Նրանք նաև վարձակալել են Երևանի այգիներից մեկը, երկար տարիներ եղել Իջևանի շուկայի համասեփականատեր» (աղբյուրը` Սիվիլնեթ)։
Նոր միայն տեղ հասավ, որ սրանք «ապականում են խեղճ ու կրակ վարչապետի բարի համբավը» և «ազնիվ» մղումները` կառուցելու երկիրս։ Քոռանամ ես, էս ո՜նց ես խաբվել, ախր, այ մարդ, տասնյակ տարիների քաղաքական ստաժ ունես, մեկ ա կարողանում են քեզ ֆռացնել ու դիմադրել քո մեծ բարեփոխումներին։ Իսկ կարո՞ղ ա մի տեսակ դու քո տեղում չես, հը՞…»:
Կարդացեք նաև