Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«5 ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել». Նիկոլ Փաշինյան

Հունվար 04,2024 12:56

Մեր ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ եմ տեսնում, մասնավորապես դպրոցներում իրականացվող ծրագրերում. այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտարարության առիթը ՀՀ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի կողմից զեկուցվող հարցն էր՝ Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզի շենք կառուցելու համար տրամադրվող հողատարածքի մասին: Հարցի համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարզերում մանկապարտեզների եւ դպրոցների կահավորման հարցերին, ինչի արդյունքում այսօր երկու պաշտոնյաներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել են աշխատանքից:

«Շատ դեպքերում գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ եւ գույքի որակի հետ կապված խոտանի հետ: Ձեզ մի օրինակ բերեմ, մենք դպրոցների մարզադահլիճների ծրագրեր ենք իրականացնում, կառուցում ենք մարզադահլիճը ու արձանագրում ենք հետեւյալը. այդ մարզադահլիճում կա բասկետբոլի վահանակ: Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակն է, չի կարող այնտեղ նմանեցված ինչ-որ բան կախված լինել, ցանկացած բան, որի վրա օղակ է, դա բասկետբոլի վահանակ չէ: Ընդ որում` սեպտեմբերից ուր գնում եմ, նայում եմ՝ ասում եմ այս վահանակը ոնց որ էն չի, բոլորն ասում են՝ չէ նորմալ է, այդպես էլ պետք է լինի, պետք չի շատ խորանալ, պարոն վարչապետ: Բայց  հիմա արձանագրում ենք, որ մի քանի հազար դրամ այս կողմ – այն կողմ անելու համար ինչ ասես բերում կախում են:

Կամ  գույք ենք ձեռք բերել, տվել ենք ֆիզկուլտուրայի դահլիճին, օրինակ վոլեյբոլի ցանց, բայց դահլիճում վոլեյբոլի գծանշում չկա: Մենք հիմա տասնյակ դպրոցների տվել ենք վոլեյբոլի ցանց, բայց մտնում  ես դահլիճ, ասում ես՝ բա ո՞ւր է վոլեյբոլը: Մեր ամբողջ նպատակը տնայնագործությունից դուրս գալն է, ի վերջո պետական հաստատություն է: Էլ չեմ ասում շվեդական պատերը, այցի ժամանակ գնում բռնում ենք, փուշ է մտնում մատներս, բա ենթադրվում է, որ երեխաները այնտեղ պետք է մարզվեն, գնում ենք կախիչին ձեռք ենք տալիս ընկնում է, որտեղ գնում ես, ջուրը կաթում է: Էլ չեմ ասում , որ ես 5 ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, զուգարանի պատուհանը ինչո՞ւ է թափանցիկ պատից, դրա համար հատուկ գիտելիքնե՞ր է պետք ունենալ: Ինչու պետք է վարչապետը գնա այդ ամենը տեսնի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ծրագրերի իրականացման պատասխանատուները մարզպետներն են եւ նրանց հորդորեց՝ հետեւողական լինել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gohar says:

    Նելլի Գրիգորյան, մարդկանց ծաղրում եք՞։ Բոլոր հարցերը լուծվել են մնացել է․ “պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, զուգարանի պատուհանը ինչո՞ւ է թափանցիկ պատից”․

  2. Gohar says:

    Շնորհակալ եմ անդրադարձի համար հարգելի Աննա Իսրայելյան։ Երանի թե այդ խոսքերը Նելլի Գրիգորյանինը լիներ, հազիվ թե։ Աբսուրդից դուրս է , որ այն վարչապետինն է։ Դա նրան հուզող վերջին հարցն էլ չպե՛տք է լիներ։ Ի՜նչ ամոթ է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031