«Հունվարի 1-ից, արդեն երրորդ անգամ անընդմեջ, Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացավ, ընդ որում՝ պրոցեսը դեռ չի ավարտվել». այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում, ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձի բարձրացումներ: Մեր հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձը բարձրացրել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները: Ինչո՞ւ ենք մենք պայման դրել, որ եթե դու դոկտոր ես, միշտ չէ, որ դոկտորի համար գիտական աստիճան են ունենում. լավ օրից չէ, որ այդպես է արվել, որովհետև մենք ունենք գիտական աշխատողներ, որոնց գիտական աստիճան ստանալու պատմությունը շատ է հիշեցնում «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի մի դրվագ, երբ ասում է՝ «Ես էլ մի ընկեր ունեմ եռամյա կրթության, ինքն էլ է դոցենտ, 10 ռուբլին կես ժամվա ընթացքում այնպես կնկարի, որ բոլորդ կզարմանաք»: Առնվազն հանրությանը մի քանի դեպքեր են հայտնի, երբ ինչ-որ գիտական աստիճաններ են տրվել»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ