Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաշվի արտահանումը Հայաստանից 6 ամսով արգելվեց

Հունվար 04,2024 12:10

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում որոշեց՝ 6 ամսով արգելել է կաշվի արտահանումը Հայաստանից:

Արգելքը վերաբերում է ՀՀ ծագում ունեցող խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների, ոչխարների, գառների անմշակ կաշիներին։

Որոշման հիմնավորումներում գրված է, որ այժմ Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ եւ հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Հայկական կաշի վերամշակող ընկերություններում մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը, արտահանվում է կիսաֆաբրիկատ տարբերակով: Նպատակն է՝ ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։

Կառավարությունն այս որոշմամբ նախատեսում է Հայաստանը հումք արտահանող երկրից վերափոխել մշակված արտադրանք արտահանող երկրի։

Արգելքը վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխմանը։ Հիմա հայաստանյան արտադրողները իրացնում են ինչպես պատրաստի, այնպես էլ կիսապատրաստի կաշի (ընդհանուր արտադրանքի շուրջ 50%-ը): Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝ (ամբողջ արտադրանքի 65%-ն արտահանվում է ըստ արտադրողի)` արտերկրում։

Երևանի և Մասիսի գործարանները հիմնականում իրականացնում են խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ Գյումրու գործարանը՝ ոչխարների կաշվի վերամշակում։ Բոլոր գործարանները միասին այս պահին վերամշակում են ամսական 230-250 տոննա մորթեր, որից ստացվում է 3.5-4 մլն դմ² կաշի, ինչպես նաև 4000-5000 հատ ոչխարի մորթեր, որից ստացվում է 230-270 հազ դմ² կաշի։ Արտադրական ներկա ամբողջ հզորությունների կիրառման դեպքում հնարավորություն է առաջանում ամսական կտրվածքով վերամշակել շուրջ 335 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների մորթեր, որից ստացվում է 5.5-6 մլն դմ² կաշի, ինչպես նաև 9 000-10 000 հատ ոչխարի մորթեր, որից ստացվում է 410-500 հազ դմ² կաշի։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031