ՀՀ կառավարության որոշումներով այսօր պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այս հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ օրերս Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման եւ կահավորման որակից՝ հայտարարելով, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այսօր աշխատանքից ազատված պաշտոնյաները նրան ուղեկցում էին այդ այցի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունն անցկացնում է 2024 թվականի իր առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից չի զեկուցվում 29-ը: Եվս 3 հարց գաղտնի է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ