«Չորրորդ իշխանություն» – ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձում նշել է. «Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին»:
ՉԻ. Դե, դա դեռ պատմությունն է ցույց տվել, որ պատերազմներում կռվել չիմացողներն են հաղթում, իսկ առավել չիմացողներն ընդհանրապես հակառակորդին ստիպում էին կապիտուլյացիայի ենթարկվել:
Բա չէ, 1990-ականները: Յանի էդ ի՞նչ էր: Մենք կռվել չգիտեինք, դրա համար էլ հաղթում էինք, պատերազմներից բան չէինք հասկանում, տարածքներ էինք գրավում:
Իսկ այս իշխանությունները հոյակապ կռվել գիտեն, ու քաջաբար պարտվում էին, հերոսաբար տարածքներ զիջում: Կռվելը դա է: