Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։
Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում:
ԱԳ նախարարությունն էլ X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) գրառում է արել․
Կարդացեք նաև
«Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ:
Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի է ունեցել պայթյուններ, զոհերի թիվը հասել է 188-ի: